Քաղաքական

28.11.2019 12:01

Դրամահավաք՝ Փաշինյանի հոգեկան առողջության բուժման համար (տեսանյութ)

Դրամահավաք՝ Փաշինյանի հոգեկան առողջության բուժման համար (տեսանյութ)

Հրապարակը գրում է․ «Առողջ հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանը քիչ առաջ կառավարության շենքի դիմաց դրամահավաք էր կազմակերպել, իր խոսքով, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոգեկան առողջության բուժման համար։

Մետաղադրամներով կիսով չափ լի տարան Խաչատրյանը մոտեցրեց կառավարության նամակագրության բաժնի աշխատակիցներին և խնդրեց, որպեսզի հավաքված գումարը փոխանցեն վարչապետին։

«Փոխանցեք վարչապետին, որպեսզի տեսնի, որ հանրությունը մտահոգված է իր առողջությամբ, մասնավորապես՝ խոսքը հոգեկան առողջության մասին է։ Մենք պահանջում ենք, որ ինքը գնա Գերմանիա և հետազոտվի»,-ասաց Խաչատրյանը։

Նամակագրության բաժնի աշխատակիցները չվերցրին տարան՝ նշելով, որ իրենք նման հարցերով չեն զբաղվում։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։