Լրահոս

28.11.2019 11:45

Նոր մանրամասներ՝ Լոռիում 3 հոգու ողբերգական ավտովթարից. վիրավորը Վանաձորում հայտնի է քրեական պատմություններով (տեսանյութ)

Նոր մանրամասներ՝ Լոռիում 3 հոգու ողբերգական ավտովթարից. վիրավորը Վանաձորում հայտնի է քրեական պատմություններով (տեսանյութ)

Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության և նույն վարչության Թումանյանի քննչական բաժնի քննիչները ոստիկանության Լոռու մարզային վարչության և նույն վարչության Թումանյանի ոստիկանության բաժնի ծառայողները պարզել են նոյեմբերի 25-ին Լոռու մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածների և վիրավորի ինքնությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ մահացածներն են Վանաձոր քաղաքի բնակիչներ՝ 47-ամյա Արմիկ Պառավյանը, 42-ամյա Համլետ Ջուլհակյանը և 37-ամյա Անուշավան Թութխալյանը։ Վիրավորը, ով Սանավիացիայով տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը, Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 27-ամյա Արսեն Ջիլավյանն է։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վերջինս Վանաձորում համարվում է քրեական պատմությունների կիզակետում հայտնված անձ, ով վերջերս Վանաձորում մի խումբ անձանց հետ անհիմն վիճաբանել ու ծեծկռտուք էին ստեղծել Վանաձորում հայտնի «Պեսոկ Դավո» մականվամբ Դավիթ Խաչատրյանի հետ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի ինքնությունը։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, նոյեմբերի 25-ին ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Լոռու մարզում:

Ժամը 23:50-ի սահմաններում Օձուն-Հագվի ավտոճանապարհին Mercedes ML մակնիշի 85 ZM 005 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դեռևս անհայտ հանգամանքներում դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 150 մետր գահավիժել անդունդը:

Վթարի հետևանքով 3 հոգի տեղում մահացել էին, 1 հոգու ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել էին Ալավերդու բժշկական կենտրոն:

Մահացածների մարմինները ոստիկաններն ու փրկարարները հայտնաբերել էին ավտոմեքենայից դուրս և պատգարակով, մեծ դժվարությամբ դիերը մոտեցրել էին շտապօգնության ավտոմեքենաներին:

Մանրամասները՝ SHAMSHYAN.com–ում։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։