Քաղաքական

28.11.2019 10:33


Աննա Հակոբյանի նվիրատուների էնտուզիազմը նվազել է․ «Հրապարակ»

Աննա Հակոբյանի նվիրատուների էնտուզիազմը նվազել է․ «Հրապարակ»

««Սիթի օֆ Սմայլ/ ժպիտների քաղաք» բա­րեգործական հիմնադրա­մի համար լավագույն ժա­մանակները չեն: Վերջին ամիսներին էականորեն նվազել է հիմնադրամի նվիրատվությունների չա­փը: Ըստ «Սիթի օֆ Սմայլ» հիմնադրամի պաշտոնական հաշվետվությունների՝ այս տարվա երկրորդ եռամսյա­կի ցուցանիշներով, այսինքն՝ հուլիսից մինչև սեպտեմբեր ընկած ժամանակա­հատվածում, բարեգործա­կան կազմակերպության մուտքերը կազմել են 37 մլն 041 հազար 825 դրամ:

Մինչդեռ երրորդ եռամսյա­կում, այսինքն՝ ապրիլ-հունիս ամիսներին, «Սիթի օֆ Սմայլ»-ին նվիրաբերել են, ընդհանուր առմամբ, 232 մլն 922 հազար դրամ: Հուլիս-սեպտեմբեր ամիսնե­րին վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի ղեկա­վարած այս հիմնադրա­մի մուտքերը նվազել են ավելի բան 6,2 անգամ:

Թվերից ակներև է, որ նվի­րատուների էնտուզիազմը սառել է: Նրանք կա՛մ ավելի քիչ գումար են աշխատել, ուստիև քիչ են հատկացնում Հակոբյանի հիմնադրա­մին, կա՛մ նվազել է վստա­հությունը, թե այդ գումարնե­րը ճիշտ են ծախսվում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը