«Ոչ մի հարց լուծում չստացավ». Ավտոներկրողների միության նախագահը՝ Մաշադյանի հետ հանդիպման մասին (տեսանյութ)
Ավտոներկրողների ներկայացուցիչներն այսօր հանդիպեցին Պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանի հետ` քննարկելու ոլորտի քաղաքականությունը փոխելու հնարավորությունները:
Ավտոներկրողների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանն առաջարկեց մինչև հունվարի 1-ը ստուգումները դադարեցվեն, որպեսզի քննարկեն և հասկանան, թե ինչպես կարելի է լուծել առկա խնդիրները։
Ռաֆիկ Մաշադյանը նշեց, որ ի սկզբանե ավտոներկրողները կեղծում են ձեռքբերման փաստաթուղթը: «Ի սկզբանե եկեք ֆիքսենք, որ դուք մեքենան ձեռք եք բերում 2000 ԱՄՆ դոլարով և կեղծ հաշիվ ապրանքագիր ներկայացնելով կամ չներկայացնելով հենց երկիր մտնելով պակաս հարկ եք վճարում»,-ասաց նա, ինչին Տիգրան Հովհաննիսյանն արձագանքեց՝ ասելով, որ կեղծիքը մաքսայինում է տեղի ունենում:
Ինչ վերաբերում է մաքսայինի հսկիչ գների դրույքաչափերը փոփոխելու պահանջին, ապա պաշտոնյանն ասաց, որ իրենք չեն կարող այլ դրույքաչափ սահմանել: «Ուրեմն պետք է այնպես լինի, որ մենք էլ ստիպված խախտենք օրենքը, որ ամեն մեքենայի մեջ կարողանանք 100 դոլար գումար աշխատել»,-ասաց ավտոներկրողներից մեկը:
Ավտոներկրողներն առաջարկեցին, որ իրենց ընդառաջեն` կապված Գյումրիում մեքենաների մաքսազերծում իրականացնելու հարցում: Մասնավորապես, նրանք առաջարկում են, որ ավտոմեքենաների մաքսազերծումն իրականացվի Գյումրիում, բայց զննումը պարտադիր չլինի իրականացնել Գյումրիում:
Ռաֆիկ Մաշադյանն ասաց, որ ամեն դեպքում առաջարկը քննարկման առարկա կդարձնեն: «Ես ձեր առաջարկը ֆիքսեցի, դուք հիմա նոր բան եք առաջարկում, որը չի բխում պետական եկամուտների կոմիտեի այսօրվա քաղաքականությունից, որը բխել է կառավարության որդեգրած ռազմավարությունից: Մենք որոշել ենք ստեղծել մեր երկրում երկու արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոններ` Հյուսիսային և հարավային և գնում ենք այդ ուղղությամբ»,-ասաց նա:
Ավտոներկրողների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը հանդիպման ավարտին ասաց, որ ոչ մի հարց լուծում չստացավ և Մաշադյանի հետ պայմանավորվել են կրկին հանդիպել։

Աղբյուրը՝ tert.am