Աշխարհ

27.11.2019 19:29


ԱՄՆ-ում Julien՚s-ի աճուրդին են դրել Էլիզաբեթ Թեյլորի անձնական իրերը

ԱՄՆ-ում Julien՚s-ի աճուրդին են դրել Էլիզաբեթ Թեյլորի անձնական իրերը

Դիզայներական զգեստներ, զարդեր, ինտերիերի եզակի առարկաներ. դերասանուհի Էլիզաբեթ Թեյլորին պատկանող ընդամենը շուրջ հազար իրեր են դրվել Julien՚s-ի աճուրդին, որը դեկտեմբերի 6-ին տեղի կունենա Բեւեռլի-Հիլզում (Կալիֆոռնիայի նահանգ): Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 26-ին հայտնել Է Daily Mail թերթը:

Դերասանուհու երկրպագուներին աճուրդի կազմակերպիչներն առաջարկում են նորաձեւության այնպիսի տների հագուստներ, ինչպիսիք են՝ Christian Dior-ը, Gucci-ն եւ Versace-ն, ինչպես նաեւ Հոլիվուդի ոսկե դարաշրջանի դիզայներ Էդիտ Հեդի ստեղծած հագուստները: Այսպես, Էդիտ Հեդի՝ շիֆոնից կարված երկնագույն զգեստը, որը Թեյլորը հագել Էր «Այ սա զվարճանք Է» (1974 թ.) ֆիլմի պրեմիերային, գնահատվել Է 6 հազար դոլար: Նույն գինն Է նշանակված Versace-ի՝ կաշվից պատրաստված բայքերյան կուրտկայի համար, որը դերասանուհին կրել Է Ջոնի Քարսոնի շոուի ժամանակ (1992 թ.):

Սակայն ամենաթանկ լոտը դարձել Է այն լամպը, որը մոդեռն ոճով ստեղծվել Է ֆրանսիացի քանդակագործ Աղաֆոն Լեոնարդի (Լեոնարդ Աղաֆոն վան Վեյդեւելտ, 1841-1923 թթ.) կողմից: Բրոնզից պատրաստված արվեստի ստեղծագործության նախնական արժեքը, որը պատկերում Է մոդեռն ոճի պարի հիմնադիր, ամերիկացի դերասանուհի եւ պարուհի Լոի Ֆուլլերին (1862-1928 թթ.) հասնում Է 20 հազար դոլարի: Էլիզաբեթ Թեյլորը «ոսկե դարի» խորհրդանիշն Է դարձել Հոլիվուդի պատմության մեջ: Դերասանուհուն ճանաչում Է բերել «Ազգային թավիշ» ֆիլմը, իսկ «Բաթերֆիլդ, 8» եւ «Ո՞վ Է վախենում Վիրջինյա Վուլֆից» ժապավեններում նրա աշխատանքները նշվել են «Օսկար» մրցանակներով: Թեյլորը մահացել Է 2011 թվականին 79 տարեկան հասակում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը