Լրահոս

11.03.2011 11:02


Չինաստանը թույլատրել է Բոբ Դիլանի համերգները Պեկինում և Շանհայում

Չինաստանը թույլատրել է Բոբ Դիլանի համերգները Պեկինում և Շանհայում

Չինաստանի իշխանություններն ամերիկացի հայտնի ֆոլք երգչիչ Բոբ Դիլանին վերջապես թույլատրել են հաջորդ ամիս համերգներ անցկացնել Պեկինում և Շանհայում։

Այս մասին հայտնի է դարձել Չինաստանի մշակույթի նախարարության կայքում տեղադրված պաշտոնական հայտարարությունից։

Բոբ Դիլանի համերգի հնարավոր արգելքի վերաբերյալ խարդավանքը շարունակվում էր մի քանի ամիս։ Չինաստանը արտասահմանյան կատարողներին մեծ դժվարությամբ է թույլ տալիս այնտեղ հանդես գալ այն բանից հետո, երբ 2 տարի առաջ իսլանդացի երգչուհի Բյորքն ի պաշտպանություն Տիբեթի կարգախոսներ էր բացականչել։

Այս խորագրի վերջին նյութերը