Լրահոս

18.02.2011 19:03


Վարդան Օսկանյան. «Ստեղծված իրավիճակը էլ ավելի կխորացնի հասարակության հուսահատությունը»

Վարդան Օսկանյան. «Ստեղծված իրավիճակը էլ ավելի կխորացնի հասարակության հուսահատությունը»

ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի մեկնաբանությունը ներքաղաքական վերջին զարգացումների վերաբերյալ

Իշխող կոալիցիայի նոր հայտարարությունը ընդգծում է իշխանության արհամարհանքը ժողովրդավարության, ընտրությունների ինստիտուտի և հասարակության կամքի հանդեպ: Կոալիցիոն ուժերը բաց տեքստով հայտարարում են, որ գալիք խորհրդարանական ընտրություններում չեն պատրաստվում իրականացնել քաղաքական ուժերի հիմնական առաքելությունը` քաղաքական ազատ մրցակցության մեջ մտնել միմյանց հետ: Ավելին` բացարձակ մեծամասնություն ունեցող կոալիցիան նաև հայտարարում է, որ նպատակ ունի առանց այդ էլ խորհրդարանում չնչին ներկայություն ունեցող ընդդիմությանը լիովին դուրս մղել խորհրդարանից:

Սա ոչ միայն չի նպաստի երկրում ստեղծված բարդ սոցիալական, տնտեսական և քաղաքական իրավիճակի բարելավմանը, այլև ավելի կբարդացնի այն: Իրավիճակից դուրս գալու ճանապարհը ոչ թե այդ իրավիճակի բարելավման հիմնական խոչընդոտը հանդիսացող իշխանությունների վերարտադության երաշխավորումը պետք է լիներ, այլ իշխանության ներսում հակակշռի ապահովումը` միահեծան իշխանությանը այլընտրանքի հնարավորության հեռանկարը:

Ստեղծված իրավիճակը էլ ավելի կխորացնի հասարակության հուսահատությունը` հնարավոր բոլոր բացասական հետևանքներով:

Այս խորագրի վերջին նյութերը