Աշխարհ

27.11.2019 13:53


Երևան-Ստամբուլ չվերթները ժամանակավորապես դադարեցվել են

Երևան-Ստամբուլ չվերթները ժամանակավորապես դադարեցվել են

Թուրքական «Atlas Global» ավիաընկերությունը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով բոլոր ուղղություններով չվերթները դադարեցնելու մասին:

«Atlas Global»-ը Ստամբուլ-Երևան-Ստամբուլ չվերթը սպասարկող միակ ավիաընկերությունն է: Համաձայն հայտարարության՝ բոլոր տեսակի, այդ թվում՝ Երևանի ու Ստամբուլի միջև շաբաթական 2 անգամ իրականացվող չվերթները դադարեցվել են նոյեմբերի 26-ից մինչև դեկտեմբերի 21-ը:

Որպես թռիչքների դադարեցման պատճառ մատնանշված է 2016 թվականից Թուրքիայում սկսված տնտեսական վայրիվերումներն ու դրա պատճառով ընկերության ունեցած կորուստները: Դրան գումարվել է նաև Ստամբուլի նորաբաց օդանավակայանի թանկ ծախսերը, ինչի հետևանքով ընկերությունը ստիպված է եղել ֆինանսական խնդիրները լուծման համար ժամանակավորապես դադարեցնել չվերթները:

Նշվում է, որ նախօրոք գնված տոմսերի վերադարձի կամ ամսաթվերի փոփոխության պահանջների համար դեկտեմբերի 16-ին հատուկ ուղեցույց կտեղադրվի ընկերության կայքում: Իսկ մինչ այդ ամսաթիվը փակ կլինեն նաև ընկերության տոմսերն ամրագրելու բոլոր համակարգերը:

Ավելացնենք, որ թուրքական մամուլում ու ավիաընկերության պաշտոնական հաշիվներում հրապարակելուց բացի «Atlas Global»-ը հայտարարության տեքստն ուղարկել է բոլոր արտասահմանյան գործընկերներին, այդ թվում՝ Հայաստանյան գործընկեր կազմակերպություններին:

Աղբյուր` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը