Քաղաքական

27.11.2019 13:23


Փետրվարին կստեղծվի աշխատանքային խումբ, որը կքննարկի սահմանադրական փոփոխությունների հարցը. Մակունց

Փետրվարին կստեղծվի աշխատանքային խումբ, որը կքննարկի սահմանադրական փոփոխությունների հարցը. Մակունց

Արդարադատության նախարարություն արդեն տեղեկացրել է, որ փետրվարին ձեւավորվելու է աշխատանքային խումբ, որը քննարկելու է նաեւ սահմանադրական փոփոխություններին վերաբերող հարցեր: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 27-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

«Նախարարությունը կլինի հնարավորինս ներառական՝ ներգրավելով ոչ միայն նախարարությունից, կառավարությունից անձանց, այլեւ խորհրդարանից, այդ թվում ընդդիմությունից: Այնպես որ կարծում եմ՝ պարոն Մարուքյանը հնարավորություն կունենա իր դիտարկումները, առաջարկները ներկայացնելու այդ աշխատանքային ձեւաչափում: Իհարկե, մենք եւս մեր առաջարկները կներկայացնենք»,-ընդգծեց Մակունցը:

Աղբյուրը՝ News.am

Այս խորագրի վերջին նյութերը