Հրանտ Բագրատյան. «Պե՛տք է եգիպտանալ, պե՛տք է թունիսանալ»
ՀԱԿ հանրահավաքում Հրանտ Բագրատյանն անդրադարձել է Հայաստանի սոցիալ–տնտեսական վիճակին՝ նշելով, որ այն բավականին ծանր է նույնիսկ իշխանությունների պաշտոնական թվերով։
Հ. Բագրատյանն ընդգծել է նաև, որ 2008–2010թթ. մեր արտաքին պարտքն ավելացել է շուրջ 2,5 անգամ և հաջորդ տարի այն կմոտենա պետական բյուջեով բանակին տրվող գումարներին։
Ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ ելքը, նրա համոզմամբ, իշխանափոխության ճանապարհն է։ Հ. Բագրատյանը նկատել է, որ ոմանք ասում են, թե հեղափոխական ճանապարհով չի կարելի գնալ իշխանափոխության, քանի որ մենք Ղարաբաղի խնդիր ունենք։ Սակայն, նա հայտարարել է, որ հենց դրա համար էլ պե՛տք է գնալ հեղափոխության։
Հ. Բագրատյանն ավելացրել է նաև, որ պետք է եգիպտանալ, պետք է թունիսանալ և այդպիսով հասնել իշխանափոխության։

7or.am