Վարչապետը ֆեյսբուքյան էջում սխալ թվեր է ներկայացնում․ Ինֆոգրաֆիկա
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջին հետևյալ գրառումն էր արել․ «Այս տարվա սեպտեմբերին՝ նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ, ՀՀ-ում հիփոթեքային վարկերի թիվը աճել է 23,3 տոկոսով, կամ՝ 7261 հատ վարկով»: Սա, ինչպես սիրում է նա ասել, աննախադեպ թիվ էր։
Պարզվում է, սակայն, որ Նիկոլ Փաշինյանի և կադաստրի կոմիտեի թվերը իրարից տարբերվում են մի քանի հազար անգամ։ Մասնավորապես, համաձայն ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի՝ 2019թ․ սեպտեմբերին կատարվել է 470 հիպոթեկային գրավադրման գործարք՝ նախորդ տարվա սեպտեմբերի 354 գործարքի համեմատ։ Աճը՝ 32,8 տոկոս։ Նիկոլ Փաշինյանի թվերը պաշտոնական թվերից տարբերվում է 2051,1 տոկոսով։
Վարչապետ Փաշինյանը մշտապես իր ֆեյսբուքյան էջին դնում է թվեր, որոնք չճշգրտված են, սխալ, բայց իրեն գովելու առիթ են հանդիսանում։

Աղբյուրը՝ yerevan.today