Վրաստանում բնակելի տանը բռնկված հրդեհի հետևանքով երեխա է մահացել
Կախեթիի մարզի Կղվարելի շրջանի Գրեմի գյուղում գտնվող բնակելի տներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով 12-ամյա երեխա է այրվել: Այրվածքներ են ստացել նաև երեխայի մայրը, մորաքույրը և ընտանիքի ևս մեկ երեխա: Նրանց տեղափոխել են Թելավիի հիվանդանոց:
Դեպքի վայրում մոբիլիզացված են փրկարարական ջոկատներ և ոստիկանությունը: Հրշեջները դեռ փորձում են մարել կրակը: Հրդեհը, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է եղել բնական գազի արտահոսքով:

Աղբյուրը՝ aliq.ge