Նիկո՛լ, ձեր կանայք մեզնից լա՞վ մարդիկ են․ Լաուրա Գևորգյան (տեսանյութ)
Tert.am-ը գրում է․ «Մեր զավակներին վերադարձնել հնարավոր չէ, բայց պետք է արժանապատվություն ունենալ ու ոտքի կանգնել, քանի որ մեզ համար վիրավորական է 30,000 կամ 60,000 հազար դրամ թոշակ ստանալը: Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» ՀԸ հեռարձակվող հեղինակային «Հայելու առաջ» հաղորդաշարի ժամանակ ասել է զոհված զինվորի մայր Լաուրա Գևորգյանը։
«Կոչով դիմում եմ զոհված զինվորների մայրերին՝ Ձեր զավակներին սիրելով ուհարգելով այնպես արեք, որ Ձեր երեխաների արյունը չկորչի»,-ասել է նա։ Խոսելով «Մարտի 1»-ի զոհվածների հարազատներին ու իրավահաջորդներին կառավարության կողմից 30 միլիոն դրամ հատկացնելու կառավարության որոշումից՝ «Մեզ բացակա չդնեք» հասարակական կազմակերպության անդամ Սաթենիկ Խլղաթյանը հռետորական հարց է բարձրացրել՝ «Մարտի 1»-ին ինչի՞ համար են զոհվել։ Նրա խոսքով զոհվում են սահմանին՝ հայրենիքը պաշտպանելիս, իսկ այս իշխանությունը հատուկ ուշադրության է արժանացնում «Մարտի 1»-ի զոհերի հարազատներին, և պատճառը գուցե մեղավորության զգացումն է։
Որդեկորույս մայր Լաուրա Գևորգյանն էլ կարծում է, որ «Մարտի 1»-ին ընդդիմությունը զոհաբերել է այդ տասը մարդուն, և եթե այսօր այդ ընտանիքներին փոխհատուցում են տրամադրում, կարելի էր գոնե բանակում զոհվածների ընտանիքներին էլ արժանապատիվ թոշակ նշանակել։ Հարցին՝ ինչո՞ւ իրենց հուզող հարցերը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ իրենք չեն բարձրաձայնել, Սաթենիկ Խլղաթյանը պատասխանել է, որ իրենք այդ հարցերն ուղղել են վարչապետին և Նիկոլ Փաշինյանի կողմից արձագանք չի եղել։
Սաթենիկ Խլղաթյանը հիշել է վարչապետի նշած Մանվել Գրիգորյանի «ոսկյա թրերի» մասին խոսքը և ասել, որ իրեն էլ է այդ հարցը հուզում․ «Եթե կային այդպիսի թրեր, ինչո՞ւ վարչպետն անձամբ չի զբաղվել դրանց վաճառքով, որից էլ գոյացած գումարը հնարավոր կլիներ տրամադրել զոհվածների հարազատներին»։
Սաթենիկ Խլղաթյանը նաև նշել է, որ վարչապետի հետ հանդիպումից հետո իրենց բարձրացրած հարցերին ոչ մի ընթացք չի տրվել»։