Աշխարհ

27.11.2019 12:01


Վրաստանում ոստիկաններն իրար են սպանել

Վրաստանում ոստիկաններն իրար են սպանել

Վրաստանի Ցագերիի մունիցիպալիտետում ոստիկանության երկու աշխատակից միմյանց հրազենային մահացու վնասվածքներ են հասցրել: Ոստիկաններից մեկը տեղում մահացել է, երկրորդը՝ հիվանդանոց տեղափոխելուց հետո:

Նախնական տեղեկությունների համաձայն, ոստիկանների միջև կոնֆլիկտ է առաջացել Լաջանա գյուղում, որտեղ նրանք հսկում էին Արդարադատության տան հանրային կենտրոնը:

Կրակոցների հետևանքով վիրավորվել է նաև մոտ 60 տարեկան տղամարդ, որը, հավանաբար, պատահական անցորդ է եղել: Նա այժմ Քութայիսիի հիվանդանոցում է, բժիշկների խոսքով՝ նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Գործի առնչությամբ սկսվել է հետաքննություն՝ Վրաստանի քրեական օրենսգրքի 108-րդ՝ կանխամտածված սպանություն հոդվածով:

Աղբյուրը՝ aliq.ge

Այս խորագրի վերջին նյութերը