Չավուշօղլու. «Ինչ է, S-400 համակարգերն արկղերի մեջ պահելու համա՞ր ենք գնել»
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական նիստի ժամանակ անդրադարձել է ամերիկացի պաշտոնյաների հայտարարություններին՝ կապված ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի գնման հետ:
Չավուշօղլուն նշել է. «Մենք ոչ ոքի առջև պարտավորություն չունենք այն հարցում, որ չենք արտադրելու, կամ էլ չենք օգտագործելու S 400-ները: Գնել ենք, որովհետև մեզ անհրաժեշտ էր ՀՕՊ համարգը»:
Թուրք նախարարն ասել է, որ իտալացիները Թուրքիայի տարածքից (Քահրամանմարաշ) դուրս են բերել SAMP-T համակարգը՝ հիշեցնելով, որ 2013թ. նման կերպ էին վարվել նաև ամերիկացիները, հոլանդացիները և գերմանացիները, երբ դուրս էին հանել իրենց «Patriot» մարտկոցները:
«Ինչ է, S-400 համակարգերն արկղերի մեջ պահելու համա՞ր ենք գնել: Մեր նախագահն ակնհայտորեն և հստակ ասել է ԱՄՆ-ին, որ նման պարտավարություն չունենք»,- շեշտել է Չավուշօղլուն:

Աղբյուը՝ ermenihaber.am