Շիրակի մարզում Opel-ը բախվել է կամրջի երկաթե ճաղավանդակներին և մի քանի մետր բարձրությունից հայտնվել դաշտում. կա 1 զոհ, 3 վիրավոր
Այսօր՝ նոյեմբերի 26-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 15։10-ի սահմաններում Քարաբերդ-Ձիթհանքով ավտոճանապարհի 3.5 կմ-ին Opel մակնիշի 35 VD 063 համարանիշի ավտոմեքենայով վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կամրջի երկաթե ճաղավանդակներին, կոտրել այն և հայտնվել դաշտում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ձիթհանքով գյուղի բնակիչներ՝ 45-ամյա Համլետ Փիլոյանը, 42-ամյա Արսեն Մկրտչյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն, իսկ Ձիթհանքով գյուղի բնակիչ՝ 45-ամյա Վաչագան Մկրտչյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի ինքնությունը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ ավտոմեքենան վարել է Հ. Փիլոյանը։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։