Լրահոս

18.02.2011 18:20


Սուպերմակետների օգտին օրե՞նք է ընդունվելու

Լևոն Տեր–Պետրոսյանի մամլո խոսնակ Արման Մուսինյանն ՀԱԿ հանրահավաքի ժամանակ իր ելույթում ասել է, որ առևտրով զբաղվողների հետ շփումներից նրանք իմացել են, որ շուտով կարող է օրենք ընդունվել, որով փոքր խանութներն ու կրպակները կարող են աշխատել մինչև երեկոյան ժամը 20։00–ը, որը բնականաբար, աշխատելու է սուպերմարկետների օգտին։

Ժողովրդի նկատմամբ այս վարչախմբի քաղաքականությունը այլ կերպ, քան թշնամական չի կարելի համարել։ Միջին խավը ցանկացած երկրում հասարակության առանցքն է համարվում, բայց այս ռեժիմի համար այն  անընդունելի է, – ասել է Ա. Մուսինյանը՝ հավեելով, որ եթե չկա ազատ մտածելակերպ, չկա միջին խավ, ապա չկա դիմադրություն, իսկ եթե չկա դիմադրություն, ապա իշխանությունների ճանապարհը բաց է նրանք կարող են անել այն ամենը, ինչ ուզում են։

Այս խորագրի վերջին նյութերը