Քաղաքական

26.11.2019 23:54

Արծրուն Հովհաննիսյանը հերքում է հակառակորդի կողմից դիվերսիոն գործողության մասին լուրը

Արծրուն Հովհաննիսյանը հերքում է հակառակորդի կողմից դիվերսիոն գործողության մասին լուրը

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հերքում է Արցախի ուղղությամբ ադրբեջանական խոշոր դիվերսիոն ներթափանցման փորձի մասին լուրերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Հովհաննիսյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Դիվերսիայի մասին լուրը չի համապատասխանում իրականությանը»,-գրել է Հովհաննիսյանը:

Լրատվամիջոցներում լուրեր էին տարածվել, որ Արցախի զինված ուժերը նախօրեին գիշերը կասեցրել են ադրբեջանական խոշոր դիվերսիոն ներթափանցման փորձ։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։