Արամ Մանուկյանը մաղթում է, որ եգիպտացի և թունիսցի ցուցարաների տարոսն իրենց էլ լինի
Քիչ առաջ Մատերնադարանին հարող տարածքում մեկնարկել է Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքը։ Բացման խոսքով հանդես է եկել ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը։ Նա ողջունել է Եգիպտոսի և Թունիսի ցուցարաներին՝ ասելով, թե իրենք միանում են նրանց և հավելել է՝ տարոսը մե՛զ։
Ընդգծելով, որ այսօր փետրվարի 19–ն է՝ Ա. Մանուկյանն ասել է, թե այն կարելի է սև օր համարել, քանի որ 2 անգամ աընըդմեջ ընտրությունները կեղծվել են հենց 19–ին, և ընտրվել է մեկ ուրիշ մարդ, բայց իշխանության է եկել մեկ այլը։ Նա ասել է, թե իրենք այստեղ հավաքվել են նրա համար, որ նման փետրվարի 19–ներ այլևս չլինեն։
«Ժողովրդի իշխանություն» հասարակական–քաղաքական նախաձեռնության համակարգող խորհրդի անդամ Զոյա Թադևոսյանն իր հերթին ասել է, թե անընդհատ գնաճ է արձանագրվում, բայց միևնույն ժամանակ աշխատավարձերի բարձրացում տեղի չի ունենում։ Փոխարենն անընդհատ արտագաղթ է արձանագրվում, իսկ աղքատության մակարդակը շատ բարձր է, և այս ամենի ելքն իշխանափոխությունն է։

Նա դիմել է իշխանություններին՝ ասելով՝ հեռացե՛ք։
7or.am