Լրահոս

19.02.2011 10:31


Հովհաննես Հովհաննիսյան. «Երկրի կայունության երաշխավոր պետք է որ իշխանությունները լինեն, սակայն...»

«7 օր»–ի հետ զրույցում ՀԱԿ անդամ, Հայաստանի Լիբերալ կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը, պատասխանելով այն հարցին, թե Դավիթ Շահնազարյանը նշում էր, որ ՀԱԿ–ը դարձել է ՀՀ կայունության միակ երաշխավորը, ապա ո՞ր կայունության մասին է խոսքը, և արդյո՞ք այս վիճակը կայուն կարելի է համարել, ասել է. «Այս վիճակը ընդհանրապես չի կարելի կայուն համարել, որովհետև մեր երկիրը ծանր մարտահրավերների առաջ է կանգնած, հատկապես՝ արտաքին դաշտում»։ Նա գտնում է, որ երկրի կայունության երաշխավոր պետք է որ իշխանությունները լինեն, սակայն նա իշխանությանը չի տեսնում որպես այդ երաշխավորի։

Նա չի ցանկացել որևէ կերպ մեկնաբանել Դավիթ Շահնազարյանի խոսքերը, քանի որ տեղյակ չէր նրա տված ասուլիսից։

Այս խորագրի վերջին նյութերը