Լրահոս

18.02.2011 17:38


Գյուղնախարարը բերքն օրհնել է տալու

Գյուղնախարարը բերքն օրհնել է տալու

Գյուղատնտեսության նորանշանակ նախարար Սերգո Կարապետյանը ոչ մի վատ բան չի տեսնում, որ ինքը հանդիպել է Ամենայն Հայոց կաթողիկոսին և պայմանավորվածություն ձեռեք բերել, որպեսզի Հայ Առաքելական եկեղեցին ներկայացուցիչ ունենա գյուղատնտեսության նախարարությունում։ Նա նշել է, որ գյուղատնտեսության հաջողությունները կախված են Աստծո բարեհաճությունից։

–Մարդիկ, հենց կարկուտը գալիս է, ասում են՝ Աստվա՛ծ ջան, կարկուտը թող չգա։ Չե՞ք լսել դա։ Մեր պապերը, տատերն ասել են։ Ի՞նչ կա դրա մեջ,-այսօր լրագրողներին ասել է Ս. Կարապետյանը։

Ըստ Սահմանադրության՝ եկեղեցին իրավունք չունի խառնվելու պետական կառույցների գործերին։ Այս հիշեցումից հետո գյուղնախարարը վրդովված պատասխանել է.

–Իսկ ո՞վ է ասում, որ միջամտում է մեր գործերին։ Եթե մենք կազմակերպենք սերմի օրհնություն... Ես առաջարկում եմ, որ գարու սերմը բաժանելուց առաջ սերմի օրհնություն կազմակերպվի։ Ի՞նչ վատ բան կա դրա մեջ։ Սա նշանակում է, որ եկեղեցին միջամտո՞ւմ է մեր գործերին։ Օրինակ՝ բերքի հասունացման ժամանակ այգիներն օրհնվեն, վատ բա՞ն եք տեսնում դրա մեջ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը