Քաղաքական

26.11.2019 14:57

Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը հերթական անգամ վատացել է

Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը հերթական անգամ վատացել է

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների նստավայրում շարունակվում է Մանվել Գրիգորյանի և կնոջ գործով հերթական դատական նիստը։

Պաշտպանական կողմը հերթական միջնորդությունը ներկայացրեց 5 մլն դրամ գրավի դիմաց Մանվել Գրիգորյանին կալանքից ազատ արձակելու վերաբերյալ՝ պատճառաբանելով ամբաստանյալի առողջական վիճակի վատթարացումը։

Միջնորդության ներկայացման ընթացքում Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը հերթական անգամ վատացավ։ Դատարանը ստիպված էր 10 րոպե ընդմիջում հայտարարել։ Գրիգորյանին դուրս բերեցին դատական նիստերի դահլիճից։

Աղբյուրը՝ Հրապարակ

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։