Լրահոս

26.11.2019 14:49


Կոտայքի մարզում 63–ամյա տղամարդը դանակի բազմաթիվ հարվածներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է

Կոտայքի մարզում 63–ամյա տղամարդը դանակի բազմաթիվ հարվածներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է

Այսօր՝ նոյեմբերի 26-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 08:55-ի սահմաններում «Հրազդան» բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ սուր կտրող-ծակող առարկայի հարվածներից իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, ով գիտակցության չգալով՝ մահացել է:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ սպանվածը Հրազդան քաղաքի «Կենտրոն» թաղամասի 43 շենքի բնակիչ, 66-ամյա Լևոն Չուլջյանն էր, ով հիվանդանոց է տեղափոխվել իրենց տանից:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մարմնի տարբեր մասերում կա սուր կտրող-ծակող առարկայից ստացած 6 հարված:

Փաստի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Ձեռնարկում են գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին և հանցագործության գործիք հանդիսացող առարկան հայտնաբերելու ուղղությամբ:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը