ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է ՀԲ Երևանի գրասենյակի ղեկավարին
Փետրվարի 18-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ ՀովիկԱբրահամյանն ընդունել է Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի ղեկավար ԺանՄիշելՀափին:
ՀԲ Երևանի գրասենյակի ղեկավարն արձանագրել է, որ հատկապես վերջին տասնամյակում Համաշխարհային բանկի համագործակցությունը Հայաստանի իշխանությունների հետ առավել ակտիվ և արդյունավետ է եղել: Նրա խոսքերով` Հայաստանում տնտեսության զարգացման և սոցիալական բարեփոխումների լավ հիմքեր կան:
Որպես Ազգային ժողով-Համաշխարհային բանկ համագործակցության կոնկրետ օրինակ` կողմերը կարևորել են ԱԺ-ի քաղաքականության ձևավորման և հանրության հետ երկխոսության կարողությունների հզորացման ծրագրի համար Համաշխարհային բանկի կողմից Ազգային ժողովին դրամաշնորհի տրամադրումը: Այդ շրջանակում նախատեսվում է Ազգային ժողովում քաղաքականության կարողությունների ստեղծման համար խորհրդատվության մատուցում, ԱԺ գրադարանի արդիականացում, ինչպես նաև հանրության և լրատվամիջոցների հետ արդյունավետ հաղորդակցության համար անհրաժեշտ մեխանիզմների կատարելագործում:
ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է ՀԲ Երևանի գրասենյակի ղեկավարին
Փետրվարի 18-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հափին:

7or.am