Աշխարհ

26.11.2019 19:50


Վանում 15 օրով երկարաձգվել է հավաքներ ու երթեր կազմակերպելու արգելքը

Վանում 15 օրով երկարաձգվել է հավաքներ ու երթեր կազմակերպելու արգելքը

Վանի նահանգապետարանը, անվտանգության նկատառումներից ելնելով, 15 օրով երկարաձգել է քաղաքում հանրային միջոցառումների, երթերի ու հավաքների կազմակերպման արգելքը։

Վանում այս արգելքն առաջին անգամ կիրառվել էր 2016թ․ նոյեմբերի 21-ին, հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո երկրում հայտարարված արտակարգ դրության պայմաններում։

Վանի նահանգապետարանի տարածած գրավոր հայտարարության համաձայն՝ հնարավոր ագրեսիվ միջադեպերի կանխելու նպատակով մինչև 2019թ․ դեկտեմբերի 9 ներառյալ Վանում և հարակից բնակավայրերում արգելվում է բացօթյա ցանկացած միջոցառում, երթ, հավաքի կամ նմանատիպ որևէ նախաձեռնություն։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը