Աշխարհ

26.11.2019 19:25


Առաջին անգամ թուրք դերասանը «Էմմի» մրցանակի է արժանացել

Առաջին անգամ թուրք դերասանը «Էմմի» մրցանակի է արժանացել

Նյու Յորքում կայացած «Էմմի» 47-րդ միջազգային մրցանակաբաշխության ժամանակ «լավագույն տղամարդ դերասան» անվանակարգում առաջին անգամ թուրք դերասան է հաղթող ճանաչվել:

Հալուք Բիլգիները «լավագույն տղամարդ դերասան» է ճանաչվել թուրքական «Անհատը» սերիալում կերտած դերի համար:

Թուրք դերասանը մրցանակաբաշխության ժամանակ ելույթ է ունեցել ու երախտագիտությունն հայտնել, որ միջազգային հարթակում իր կատարած աշխատանքը բարձր է գնահատվել:

Նշենք, որ «լավագույն տղամարդ դերասան» անվանակարգի համար բացի Բիլգիներից մրցում էին «Come Again»-ի դերակատարներից Քրիստոֆեր Էքլեստոնը, «Impuros»-ի դերակատարներից Ռաֆայել Լոգամը և «Beat»-ի դերակատար Յանիս Նյուվյունան:

Հիշեցնենք, որ այս թուրք դերասանը խաղացել է նաև թուրքական ֆինանսավորմամբ Հայոց ցեղասպանությունը ժխտող թուրք-ամերիկյան «Օսմանյան լեյտենանտը» դրամայում, որտեղ մարմնավորել է Հալիլ բեյի կերպարը: Այս ֆիլմի շնորհանդեսը տեղի է ունեցել 2017թ. մարտի 10-ին:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը