«Չինաստանի ԱԳ նախարարի այցը Հայաստան պատմական նշանակություն ունի»
Հայաստանի Հանրապետությունում
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության
Արտակարգ և լիազոր դեսպան Տյան Չանչունին
Մեծարգո դեսպան
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտաքին գերատեսչության ղեկավար Յան Ցզեչիի այցը պատմական նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի համար:
Արտաքին գործերի նախարարի պաշտոնական այցը Հայաստան կրկնակի է արժևորվում համայն հայության համար, քանի որ Յան Ցզեչինը փետրվարի 17-ին հարգանքի տուրք մատուցեց Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին: Բարձրաստիճան պաշտոնիայի այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր հայ ժողովրդի կողմից գնահատվում է շնորհակալությամբ և երախտիքի զգացումով:
Հնագույն ժամանակներից մշակութային և առեւտրական կապեր ունենալով Չինաստանի և չին ժողովրդի հետ, հայ ժողովուրդը ակնածանքով և հիացմունքով է հետևում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքական և տնտեսական բոլոր այն հաջողություններին և նվաճումներին, որոնք ձեռք են բերվում երկրում առկա բարոյականության և սոցիալական արդարության միջավայրում քաղաքացիների աշխատասիրությամբ և նվիրումով:
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության իրականացրած արտաքին և ներքին քաղաքականությունը տարածաշրջանում և աշխարհում կարող է օրինակ ծառայել ժողովուրդների իրապես համակեցություն և համերաշխություն ստեղծելու համար:

«Սարդարապատ» շարժում