Եղբայրը երկու օր առաջ էր գնացել նրան տեսակցելու, ասել էր՝ շատ լավ է. համայնքապետը՝ կախված վիճակում հայտնաբերված զինծառայողի մասին
Դիլիջանի ուսումնական կենտրոնի տարածքում կախված վիճակում հայտնաբերված զինծառայողը Սյունիքի մարզի Տանձատափ համայնքից էր: Խոշորացված Շինուհայր համայնքի ղեկավար Մուրադ ՍիմոնյանըTert.am-ի հետ զրույցում ասաց, որ իր համար էլ է անհասականալի, թե ինչպես կարող էր նման բան պատահել:
«Կիրթ երեխա էր, համալսարան ընդունված: Դեկտեմբերին պետք է լրանար ծառայության մեկ տարին, ֆիզիկապես առողջ երիտասարդ էր»,-ասաց նա:
Համայնքապետը տեղեկացրեց, որ Վահան Մուշեղյանն ունի մեկ քույր և մեկ եղբայր, նա կրտսերն էր:
«Դեպքի մասին դեռ մանրամասներ չգիտեմ, հարցում եմ արել, դեռ ոչ ոք չգիտի, ասում են՝ այդպես են հայտնաբերել: Երեկ չէ առաջին օրն էլ եղբայրն էր գնացել տեսակցության, զանգել էր հորը ասել՝ շատ լավ է, հաղթադնամ տղա դարձած ու հիմա այսպես, չգիտեմ»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարարությունը հայտնել էր. «Նոյեմբերի 26-ին` ժամը 9:00-ի սահմաններում, Դիլիջանի ուսումանական կենտրոնի տարածքում հայտնաբերվել է N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Վահան Ռոբերտի Մուշեղյանի (ծնված 2000թ., 2019-1 զորակոչ, Սյունիքի ԶԿ) դին՝ ծառից կախված վիճակում:
Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում է քննություն:
ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Եղբայրը երկու օր առաջ էր գնացել նրան տեսակցելու, ասել էր՝ շատ լավ է. համայնքապետը՝ կախված վիճակում հայտնաբերված զինծառայողի մասին
Դիլիջանի ուսումնական կենտրոնի տարածքում կախված վիճակում հայտնաբերված զինծառայողը Սյունիքի մարզի Տանձատափ համայնքից էր: Խոշորացված Շինուհայր համայնքի ղեկավար Մուրադ Սիմոնյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ իր համար էլ է անհասականալի, թե ինչպես կարող էր նման բան պատահել: