Թբիլիսիում ցուցարարները նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին թույլ չեն տվել դուրս գալ ռեստորանից (տեսանյութ)
Թբիլիսիում ցուցարարները երեկ հավաքվել են այն ռեստորանի մոտ, ուր այցելել էր Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, և չեն թողել նրան դուրս գալ ռեստորանից:
Երկրի ղեկավարը շուրջ մեկ ժամ չի կարողացել դուրս գալ ռեստորանից, հայտնում է apsny.ge կայքը:
Լրագրողները երկրի ղեկավարին տեսել են զանգվածային բողոքի ցույցերի անցկացման վայրից հարյուրավոր մետր հեռավորության վրա գտնվող ռեստորանում: Մոտավորապես 15 ակտիվիստ բացականչություններով կանչել է նախագահին, իսկ ոմանք համառորեն խնդրել են ռեստորանի աշխատակազմին բացել հաստատության դռները:
Բողոքարարները ցույցից ոչ հեռու տեղակայված ռեստորանում Զուրաբիշվիլու ընթրիքն ընկալել են այնպես, ասես` պետության ղեկավարին «չի հետաքրքրում երկրում տիրող քաղաքական ճգնաժամը»: Արդյունքում նախագահը ռեստորանից կարողացել է դուրս գալ միայն ոստիկանության օգնությամբ, որը կարողացել է ակտիվիստներին հետ պահել և նախագահին դեպի մեքենա ուղեկցել:
Հիշեցնենք, որ Թբիլիսիում զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել՝ խորհրդարանի կողմից խառը ընտրական համակարգից համամասնականի անցնելու վերաբերյալ սահմանադրական բարեփոխումների ընդունման տապալման պատճառով: Ցուցարարները հայտարարել են, որ իրենք բողոքի ակցիաներ կանեն այնքան ժամանակ, քանի դեռ ընտրությունները չեն անցնի համամասնական ընտրակարգով:
Ավելի վաղ Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին նշել էր, որ 2020 թվականի ընտրությունները կանցնեն համամասնական ընտրակարգով, որից հետո հոկտեմբերի վերջին խորհրդարանն անցել է Սահմանադրության մեջ համապատասխան փոփոխություններ անելուն, սակայն իշխող կուսակցությունից շատ պատգամավորներ, որոնք ընտրվել էին մեծամասնական համակարգով, չեն աջակցել այս ծրագրին, ինչի պատճառով այն տապալվել է:

Աղբյուրը՝ Tert.am