Լրահոս

26.11.2019 11:45

Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղում գայլերը հոշոտել են 1 գառ ու վիրավորել մի քանիսի

Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղում գայլերը հոշոտել են 1 գառ ու վիրավորել մի քանիսի

Երեկ՝ նոյեմբերի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 14: 00-ի սահմաններում Ծովազարդ գյուղի բնակիչները նկատել են գյուղում 3 գայլերի, որոնք հոշոտել են 1 գառ, իսկ մեկին էլ հայտնաբերել են վիրավոր:

Գյուղացիներից մեկը կարողացել է գայլերից մեկին վնասազերծել, իսկ 2–ը դիմել են փախուստի:

Գյուղացիները մտավախություն ունեն, որ գայլը կամ գայլերը հաստատ նորից անկոչ հյուրի նման կայցելեն գյուղ, քանի որ գայլի հոգեբանությունն է՝ եթե տեղն անում է, անընդհատ գալիս իր սև գործն անում է:

Գյուղացիները վնասազերծված գայլին դաշտից տեղափոխել են գյուղ ու հիմա դարանակալել են, որ եթե նորից գայլերն այցելեն, կարողանան դեմն առնել:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։