Լրահոս

18.02.2011 16:29


Ադրբեջանում Իսրայելի դեսպանատունը կրկին փակվել է

Ադրբեջանում անորոշ ժամանակով փակվել է Իսրայելի դեսպանատունը, իսկ դեսպանի հետ կապվելու փորձերը հաջողությամբ չեն պսակվել։

Հիշեցնենք, որ դեսպանատան աշխատանքները արդեն մի անգամ տեխնիկական պատճառներով դադարեցվել էին փետրվարի 14–ին։ Այնուամենայնիվ, հաջորդ օրն այն վերականգնել էր իր գործունեությունը։

Վրաստանում և Թուրքիայում գտնվող Իսրայելի դեսպանատները նույնպես անորոշ ժամանակով դադարեցրել են իրենց աշխատանքները։

Հիշեցնենք, որ Իմադ Մուղնիեի սպանության երրորդ տարելիցի նախաշեմին Իսրայելի ահաբեկչության դեմ պայքարի շտաբը հրապարակել էր այն երկրների ցանկը, որտեղ իսրայելցիների նկատմամբ կարող են ահաբեկություններ իրականացվել։ Շտաբի տարածած հաղորդագրության համաձայն՝ իսրայելցիների համար հատուկ վտանգ են ներկայացնում Եգիպտոսը, Թուրքիան, Ադրբեջանը, Հայաստանը, Կոտ դ՛Իվուարը, Մալին, Մավրիտանիան և Վենեսուելան։

Այս խորագրի վերջին նյութերը