Աշխարհ

26.11.2019 10:41


Վրաստանի իշխանությունները կրկին ցրել են ընդդիմության ցույցը․ կան տուժածներ (տեսանյութ)

Վրաստանի իշխանությունները կրկին ցրել են ընդդիմության ցույցը․ կան տուժածներ (տեսանյութ)

Նոյեմբերի 26-ի լուսաբացին ոստիականական ուժերը հատուկ ուժ կիրառելով ցրեցին խորհրդարանի մուտքերը արգելափակած ցուցարարներին: Ակցիան ցրելու համար օգտագործվեց ջրցան մեքենա: Այս պահին խորհրդարանի բոլոր մուտքերը հսկում են հատուկ ջոկատայինները:

Ժամը 12-ին նշանակված է խորհրդարանի լիագումար նիստ: Ընդդիմությունը հայտարարել է, որ արգելափակման ակցիան շարունակելու է:

Վրաստանի ՆԳ նախարարության տվյալներով՝ ակցիան ցրելու ժամանակ վիրավորվել է 3, ձերբակալվել` 28 մասնակից: Նախարարության տեղեկատվությամբ՝ վիրավորները բուժօգնություն են ստանում բուժհաստատություններում: Ինչ վերաբերում է 28 ցուցարարին, նրանք ձերբակալվել են իրավապահ մարմինների աշխատակիցներին անհնազանդություն ցուցաբերելու և խուլիգանության հոդվածներով:

Հիշեցնենք` հատուկ ջոկատայինները ջրցան մեքենայի կիրառմամբ ցրեցին նաև նոյեմբերի 18-ի ակցիան, որի ժամանակ նույնպես ցուցարարներն արգելափակել էին խորհրդարանի մուտքերը:

Նոյեմբերի 18-ի ակցիան ցրելիս ձերբակալվել է 37 անձ:

Աղբյուրը՝ aliq.ge

Այս խորագրի վերջին նյութերը