Քաղաքական

26.11.2019 10:30

Վարչապետի կողքին կանգնելն արդեն զորակցության նշան է. ԿԳՄՍ նախարարը խուսափում է հանդիպումից. «Հրապարակ»

Վարչապետի կողքին կանգնելն արդեն զորակցության նշան է. ԿԳՄՍ նախարարը խուսափում է հանդիպումից. «Հրապարակ»

«Մինչ երիտասարդական տարբեր խմբեր ակցիաներ են անում ընդդեմ բուհերի մասին օրենքի, ընդդեմ բռնության, ԱԱԾ-ի մոտ, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը շրջագայում է եվրոպաներում։ Նա նոյեմբերի 21-ին Մոսկվայում էր, 22-ին՝ Բելգիայում։

Հետո մի կարճ պահ հայտնվեց Երևանում, որ Նիկոլ Փաշինյանի հետ մասնակցի Ռոբերտ Ամիրխանյանի 80-ամյակի համերգին, քանզի վարչապետի կողքին կանգնելն արդեն զորակցության նշան է։

Իսկ երեկ կրկին մեկնել է Փարիզ, որտեղ հանդիպելու է հայ մշակութային գործիչների և Ֆրանսիայի հայկական դպրոցների հետ և ներկա է գտնվելու ԵԽ անդամ երկրների կրթության նախարարների համաժողովին։
Արձանագրենք, որ երևանյան նստացույցի օրերին նա նախարարություն էր մտնում հետնամուտքից և ամեն ինչ անում էր, որ ուսանողների հետ չառերեսվի։ Հիմա էլ, փաստորեն, խուսափում է հանդիպումից»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։