Դավութօղլուն ԱՄՆ դեսպանի դիտողությունները համարում է միջամտություն երկրի ներքին գործերին
Ինչպես հաղորդում է «Associated Press» գործակալությունը, Թուրքիայի դատարանը ձերբակալել է «Odatv» ընդդիմադիր ինտերնետ–պարբերականի երեք լրագրողների, որոնք մեղադրվում են «Էգրենեկոն» հակաիշխանական կազմակերպությանն աջակցելու համար։
Ձերբակալվել են «Odatv»–ի սեփականատեր Սոներ Յալչինն ու նրա երկու աշխատակիցները։ Նրանք ձերբակալվել են փետրվարի 14–ին, իսկ նրանց տներում ու գրասենյակում խուզարկություններ են տեղի ունեցել։ Յալչինը ձերբակալությունները կապում է իր նոր գրքի հրատարակության հետ, որի համար նյութեր ստացել է ինչպես Թուրքիայի ընդդիմադիր Հանրապետական–ժողովրդական կուսակցությունից, այնպես էլ «WikiLeaks»–ից։ Թուրքիայի հանրապետական–ժողովրդական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն արդեն հայտարարել է, որ իշխանությունները «փորձումեն Յալչինինստիպելլռել»։
Լրագրողների ձերբակալության վերաբերյալ իր անհանգստությունն է հայտնել Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ֆրենսիս Ռիչարդոնեն։
–Մի կողմից հայտարարված է մամուլի ազատության պետական քաղաքականություն, մյուս կողմից ձերբակալվում են լրագրողներ,–«Ռոյթերս» գործակալության փոխանցմամբ՝ ասել է նա։
Իր հերթին Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն արդեն հայտարարել է, թե ամերիկայի դեսպանի դիտողությունը համարում է միջամտություն երկրի ներքին գործերին։
Դավութօղլուն ԱՄՆ դեսպանի դիտողությունները համարում է միջամտություն երկրի ներքին գործերին
Ինչպես հաղորդում է «Associated Press» գործակալությունը, Թուրքիայի դատարանը ձերբակալել է «Odatv» ընդդիմադիր ինտերնետ–պարբերականի երեք լրագրողների, որոնք մեղադրվում են «Էգրենեկոն» հակաիշխանական կազմակերպությանն աջակցելու համար։
Ձերբակալվել են «Odatv»–ի սեփականատեր Սոներ Յալչինն ու նրա երկու աշխատակիցները։ Նրանք ձերբակալվել են փետրվարի 14–ին, իսկ նրանց տներում ու գրասենյակում խուզարկություններ են տեղի ունեցել։ Յալչինը ձերբակալությունները կապում է իր նոր գրքի հրատարակության հետ, որի համար նյութեր ստացել է ինչպես Թուրքիայի ընդդիմադիր Հանրապետական–ժողովրդական կուսակցությունից, այնպես էլ «WikiLeaks»–ից։ Թուրքիայի հանրապետական–ժողովրդական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն արդեն հայտարարել է, որ իշխանությունները «փորձում են Յալչինին ստիպել լռել»։