Լրահոս

18.02.2011 15:59


Բ. Ասատրյան. «2012թ և 2013թ. ընտրությունները կազդեն տնտեսության վրա»

Բ. Ասատրյան. «2012թ և 2013թ. ընտրությունները կազդեն տնտեսության վրա»

«Արցախ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանն ասել է, որ 2012թ. խորհրդարանական ընտրությունները և 2013թ. նախագահական ընտրությունները միանշանակ իրենց էական ազդեցությունն են թողնելու նաև տնտեսական գործընթացների վրա։

Հիմնական գործոնները, որ բնութագրվում են Հայաստանի տնտեսությամբ, արտաքին աշխարհի հետ հարաբերություններն են և ներդրումային դիրքը։ Ակնհայտ է, որ թե՛ 2012թ., թե՛ 2013թ., եթե իրադարձություններն այսպես ընթանան, մենք այդ մասով անկում ենք ունենալու, ինչը բացասական ազդեցություն է թողնելու տնտեսության վրա,–ասել է Բագրատ Ասատրյանը և նշել, որ, իր կարծիքով, կան բնական գործոններ, և եթե իշխանությունը պայմանականորեն չխառնվի, ապա տնտեսությունն ամեն դեպքում աշխատելու է, եթե այլ իրադարձություններ չլինեն և իշխանությունները չգնան 2008թ. ընտրակեղծիքների ու սպանդի։

Ընտրությունները, նրա խոսքերով, բացասական առումով կազդեն նաև գնաճի վրա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը