Աշխարհ

25.11.2019 19:15


Ռուսաստանը Թուրքիայի հետ քննարկում է քաղաքացիական ինքնաթիռներ մատակարարելու հարցը

Ռուսաստանը Թուրքիայի հետ քննարկում է քաղաքացիական ինքնաթիռներ մատակարարելու հարցը

Ռուսաստանի «Միացյալ ավիաշինական կորպորացիան» թուրքական կողմի հետ քննարկում է «MS-21» և «Sukhoi Superjet 100» ուղևորատար ինքնաթիռների Թուրքիա մատակարարելու հարցը:

Այս մասին հայտնել է «Միացյալ ավիաշինական կորպորացիայի» նախագահ Յուրի Սլյուսարը՝ նշելով, որ 2 ինքնաթիռների մատակարարումների հետ կապված բանակցություններն ընթացի մեջ են:

Թուրքական և ռուսական կողմերը այդ հարցում նախնական պայմանավորվածություն էին ձեռք բերել Ստամբուլում կայացած «TEKNOFEST» ավիացիոն, տիեզերագիտական և տեխնոլոգիական փառատոնի շրջանակներում:

Նշենք, որ հենց Ստամբուլի ավիացիոն փառատոնի շրջանակներում էր տեղի ունեցել ռուսական «MS -21-300» նոր ուղևորատար ինքնաթիռի արտասահմանյան առաջին ցուցադրությունը:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը