Ս. Սաֆարյան. «...ինչու՞ է այսօր պատերազմի ռիսկի մասին խոսվում»
Այսօր հրավիրված ասուլիսին ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանն, անդրադառնալով Միջազգային ճգնաժամային խմբի Արցախին վերաբերող զեկույցներին, նշել է, որ իշխանությունները ասում էին, թե այն մասնավոր և կաշառված կազմակերպություն է և եթե ամեն ինչ լավ և ճիշտ է ընթացել Հայաստանի համար, ապա ինչու՞ են հիմա Հայաստանին մեղադրում ու պարտադրում, որ նա գնա զիջումների և մեղմացնի իր դիրքորոշումները։
–Եթե իշխանությունները պնդում էին, որ եթե չճանաչենք ԼՂ անկախությունը, ապա պատերազմի վերսկսման ռիսկ չի լինի, ապա այդ դեպքում ինչու՞ է այսօր պատերազմի ռիսկի մասին խոսվում, – նշել է Աժ պատգամավորը՝ հավելելով, որ, եթե ելքը միջազգային ճանաչումն է, որին համաձայն են նաև իշխանությունները, ապա որտեղի՞ց է պետք սկսել այդ ճանաչումը։
–Չկա «Արցախի» քաղաքականություն, մենք գործ ունենք բացարձակ անիշխանության ու անկարող իշխանության հետ, որը բացարձակապես չի արձագանքում ո՛չ արտաքին, ո՛չ ներքին խնդիրներին, – ավելացրել է Սաֆարյանը։