Մեկնարկել են տնօրենների հավաստագրման քննությունները
Երևանի թիվ 114 ավագ դպրոցում այսօր մեկնարկել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու համար նախատեսված քննական գործընթացը։
Քննությունները կազմակերպվում են երկու փուլով` գրավոր /թեսթային/ և բանավոր: Առաջին փուլում 90 և ավելի տոկոս ճիշտ պատասխաններ ապահոված հավակնորդներն իրավունք են ստանում մասնակցել բանավոր փուլին: Քնությունները հաջողությամբ հանձնած հավակնորդները ստանում են հավաստագիր, որը տվյալ անձին իրավունք է տալիս հինգ տարի շարունակ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ցանկացած պետական դպրոցում առաջադրվել և ընտրվել տնօրեն։
Քննական առաջին օրը հայտագրված 25 հավակնորդից մասնակցում էին 24-ը, որից 9 չեն հաղթահարել գրավոր /թեստային/ փուլը: 100 տոկոս արդյունք են ցուցաբերել 2 հավակնորդ: Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու համար անցկացվող քննությունները կշարունակվեն հետևյալ օրերին. 2011 թվականի փետրվարի 23, 25, մարտի 2, 4, 9, 11, 16, 18, 22, 23, 25, 29, 30, ապրիլի 1։
Մեկնարկել են տնօրենների հավաստագրման քննությունները
Երևանի թիվ 114 ավագ դպրոցում այսօր մեկնարկել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու համար նախատեսված քննական գործընթացը։ Քննությունները կազմակերպվում են երկու փուլով` գրավոր /թեսթային/ և բանավոր: Առաջին փուլում 90 և ավելի տոկոս ճիշտ պատասխաններ ապահոված հավակնորդներն իրավունք են ստանում մասնակցել բանավոր փուլին: Քնությունները հաջողությամբ հանձնած հավակնորդները ստանում են հավաստագիր, որը տվյալ անձին իրավունք է տալիս հինգ տարի շարունակ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ցանկացած պետական դպրոցում առաջադրվել և ընտրվել տնօրեն։ Քննական առաջին օրը հայտագրված 25 հավակնորդից մասնակցում էին 24-ը, որից 9 չեն հաղթահարել գրավոր /թեստային/ փուլը: 100 տոկոս արդյունք են ցուցաբերել 2 հավակնորդ: Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու համար անցկացվող քննությունները կշարունակվեն հետևյալ օրերին. 2011 թվականի փետրվարի 23, 25, մարտի 2, 4, 9, 11, 16, 18, 22, 23, 25, 29, 30, ապրիլի 1։