Լրահոս

18.02.2011 15:06


Եմենում անակարգությունների հետևանքով 3 մարդ է զոհվել

Եմենում անակարգությունների հետևանքով 3 մարդ է զոհվել

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Եմենում շարունակվում են բողոքի գործողություններն ընդդեմ երկրի նախագահի։ «Agence France-Presse» գործակալությունը հաղորդում է, որ Ադեն և Եմեն քաղաքներում ոստիկանների և ցուցարարների բախման հետևանքով երեք մարդ է զոհվել։

Տեղական լրատվամիջոցները նշում են, որ մարմնական տարբեր վնասվածքներ է ստացել 19 մարդ, որոնցից երկուսի վիճակը շատ ծանր է։ Այսպիսով՝ Եմենում բողոքի գործողությունների սկսման օրվանից՝ փետրվարի 16–ից ի վեր 5 մարդ է զոհվել։

Այս խորագրի վերջին նյութերը