Լրահոս

24.11.2019 12:26

Տաք հետքերով հայտնաբերել են 80-ամյա ծերունուն քնած վիճակում կպչուն ժապավենով կապկպած, ծեծի ենթարկած ու տունը թալանածներին

Տաք հետքերով հայտնաբերել են 80-ամյա ծերունուն քնած վիճակում կպչուն ժապավենով կապկպած, ծեծի ենթարկած ու տունը թալանածներին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզաին քննչակա վարչությունում երեկ՝ նոյեմբերի 23-ին, հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օրի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական գործի շրջանակում Լոռու մարզի քրեական վարչության Ստեփանավանի քննչական բաժնի քննիչ Պետրոսյանի որոշմամբ ձերբակալվել են Տաշիր քաղաքի բնակիչ՝ 28-ամյա Աշոտ Մինասյանը և Արծնի գյուղի բնակիչ՝ 20-ամյա Նվեր Էգնատոսյանը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեկ, նոյեմբերի 23-ին, ժամը 05։00-ի սահմաններում ոստիկանության Տաշիրի բաժին ահազանգ է ստացվել Լեռնահովիտ գյուղի բնակչի կողմից, ով հայտնել է, որ իր հորեղբոր՝ նույն գյուղի բնակիչ՝ 80-ամյա Էդվարդ Բաղդասարյանի տնից գողություն են կատարել՝ հափշտակել են գումար, մինչ այդ, մտել նրա տուն, փորձել խեղդամահ անել, կապկպել բերանն ու պարանոցը։ Դեպքի վայր մեկնած ոստիկանության Տաշիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վանյանի և Ստեփանավանի քննչական բաժնի քննիչ Պետրոսյանի գլխավորությամբ պարզել են, որ 2 անհայտ անձինք ժամը 00։30-ից մինչև 02։30-ն ընկած ժամանակահատվածում օգտվելով մուտքի դուռը բաց լինելու հանգամանքից, մուտք են գործել Ե. Բաղդասարյանի տուն, ով այդ պահին եղել է քնած, որից հետո կպչուն ժապավենով կապել են վերջինիս բերանը, գլխի վերևի հատվածը և հյուրասենյակի պահարանից հափշտակել գումար։

Լոռու մարզի ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով պարզել են, որ նշված հանցագործությունը կատարել են Ա. Մինասյանն ու Ն. Էգնատոսյանը՝ նախնական համաձայնության գալով, որից հետո կատարել են իրենց սև գործը։ Նշված անձինք տեղափոխվել են Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժնի ձերբակալվածների պահման վայր։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տուժածը թոշակառու է, և նրանից հափշտակել են մոտ 105 հազար դրամ, իսկ 80-ամյա ծերունին այդ թոշակով պետք է հոգար իր կարիքները։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։