«Եթե գնաս Երևան, մորդ էլ ողջ չես տեսնելու». Սյունիքում ընտանեկան վեճն ավարտվել է հայրասպանությամբ
Սյունիքի մարզում հայրասպանության մեջ մեղադրվող 22-ամյա երիտասարդը դատապարտվել է ազատազրկման՝ 8 տարի ժամկետով։
Դեպքը տեղի է ունեցել տոնական օրերին՝ 2019 թվականի հունվարի 6-ին, երբ ընտանեկան վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ։ Ըստ նախաքննական մարմնի՝ դեպքի օրը՝ ժամը 17-ի սահմաններում, տանը կենցաղային հարցերի շուրջ ծագել է վիճաբանություն, որի ժամանակ էլ որդին դիտավորությամբ կյանքից զրկել է հորը՝ խոհանոցային դանակով վնասել է վերջինիս պարանոցն ու դեմքը, որից հետո վառարանին դրված աղյուսով երկու անգամ հարվածել է հոր գլխին, այնուհետև մեկ այլ խոհանոցային դանակով մի քանի անգամ հարվածել նրա կրծքավանդակի շրջանին։ Դեմքի, պարանոցի, կրծքավանդակի, ձախ վերին վերջույթի բութ, սուր, թափանցող և չթափանցող վնասվածքներից առաջացած տրավմատիկ և հեմոռագիկ շոկից հայրը մահացել է:
Պարզվում է՝ 22-ամյա երիտասարդը վարձակալության հիմունքներով բնակվում էր Երեւանում եւ աշխատում «Աթենք» ՍՊԸ-ում որպես առաքիչ։ Ամանորյա տոները նշելու համար մեկնել էր գյուղ՝ ծնողների մոտ, մի քանի օր մնացել է տատիկի մոտ, իսկ հունվարի 6-ին էլ ծնողներին ասել է, որ նորից ցանկանում է վերադառնալ Երեւան։
Դատարանում տղան հայտնել է, որ այդ օրը հայրն անընդհատ առիթ է ման եկել կռիվ անելու: Հյուրասենյակում գտնվելու ընթացքում հորն ասել է, որ գնում է Երևան, իսկ մայրն այդ ընթացքում գտնվել է խոհանոցում։ Հայրն ասել է, որ եթե գնաս Երևան, մորդ էլ ողջ չես տեսնելու, ապա գնացել է խոհանոց, բերել երկու դանակ` մեկը լայն շեղբով, մյուս` նեղ, դրել սեղանին ու ասել, որ մեկը մոր համար է, մյուսն` իր: Բերել էր նաև օղի և բաժակ:
Զրույցը այդ պահին ընդհատվել է, քանի որ հյուրեր են եկել, որոնց ճանապարհելուց հետո նորից թեմայի քննարկումը շարունակվել է, որի ժամանակ հայրն ապտակել է նախ որդուն, ապա՝ կնոջը։ Մեղադրյալի ցուցմունքների համաձայն՝ հայրը վերցրել է շամփուրն ու դանակը և մոտեցել մորը: Դժվարացել է հիշել շամփուրով հարվածել է մորը, թե` ոչ, սակայն այն ընկել է գետնին: Դրանից հետո նա սկսել է դանակով սպառնալ: Տղան պատմել է, որ մինչ այդ, երբևէ չի եղել, որ հայրը դանակով սպառնար, դա նորություն էր, վախեցել է և հետևի կողմից բռնել դանակը: Մորն ասել է, որ դուրս գա տնից ու մարդ կանչի: Մայրը հեռացել է, իսկ հայրը մեջքով իրեն սեղմել է բազկաթոռին: «Երբ ինքը բռնել էր դանակից և հայրը սեղմել էր իրեն, նրա կոկորդը վնասվել էր: Երբ հասկացել է, որ արյուն կա, վախեցել է և հետ գնացել»,-դատարանում ասել է ամբաստանվող տղան՝ նշելով, որ հետո վերցրել է աղյուսը և կես մետր հեռավորությունից հարվածել հոր գլխին: Առաջին հարվածը թույլ էր, հայրը դանակով խփել և վնասել է որդու ձախ աչքը: Երկրորդ անգամ էլ է աղյուսով հարվածել նրա գլխին: Վերջինս շշմել է, ծնկի եկել և դանակը ձեռքից ընկել է:
Ըստ տղայի ցուցմունքի՝ նկատել է, որ հայրն ուզում է շարժում կատարել դեպի դանակը, վերցրել է այն ու հարվածել հորը։ Նա պնդել է, թե չի հիշում, թե քանի անգամ է հարվածել եւ միայն դատաբժշկական փորձաքննության կարդալուց է իմացել, որ 4-ից 5 անգամ է հարվածել: Երբ հայրը ընկել է, մայրն է մտել հյուրասենյակ: Չի թողել, որ նա մոտենա, ուղեկցել է միջանցք: Հետո վառարանի մոտի շորը գցել է հոր վրա, ով կենդանության նշաններ ցույց չէր տալիս: Հետո տատն ու բուժքույրն են եկել։
Դատարանը հաստատված է համարել, որ 22-ամյա որդին սպանել է հորը, իսկ դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր եզրակացությամբ էլ փաստվել է, որ նա հոգեկան խանգարմամբ չի տառապել, այդ թվում` իրեն մեղսագրվող արարքը կատարելիս, և ներկայումս նույնպես չի տառապում, հանդիսանում է հոգեպես առողջ անձ: Երիտասարդին դատարանը դատապարտել է 8 տարվա ազատազրկման, սակայն դատախազը գտել է, որ նրա նկատմամբ նշանակված պատիժը մեղմ է ու վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ պահանջելով խստացնել պատիժը եւ տղային դատապարտել 12 տարվա ազատազրկման։

Աղբյուրը` Փաստինֆո