Ակտիվիստները Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ խոսնակի համար «լոգանք» են կազմակերպել
Վրաստանի խորհրդարանի հարակից տարածքում հերթական ակցիան է տեղի ունեցել։ «Փոխիր» շարժման անդամները ջրով լի մեծ թասեր են բերել խորհրդարանի մոտ և խորհրդարանի խոսնակին առաջարկել «արևայրուք ընդունել»:
Այս ձևով ակտիվիստներն իրենց բողոքն են արտահայտել Վրաստանի խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեի ելույթի կապակցությամբ, երբ վերջինս լրատվամիջոցներին մեղադրում էր ապատեղեկատվություն տարածելու մեջ: Լրատվամիջոցներում հայտնվել էր տեղեկատվություն, թե «Թալակվաձեն մեկնել է Իտալիա՝ Կոմո լճում հանգստանալու, այն դեպքում, երբ երկրում այսպիսի իրարանցում է»:
Ավելի վաղ Ֆեյսբուք սոցիալական ցանցում տարածվել էին լուսանկարներ, որտեղ Թալակվաձեն Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի հետ օդանավակայանում էր: Լուսանկարները տարածվելուց հետո սոցիալական ցանցերում քննարկումների մեծ ալիք է բարձրացել:
Սակայն Արչիլ Թալակվաձեն տեսաուղերձ էր տարածել՝ հերքելով երկիրը լքելու մասին տեղեկատվությունը:

Աղբյուրը՝ aliq.ge