Քաղաքական

23.11.2019 16:58


«Թույլ չենք տա, որ անտեսվեն մեր իրավունքները». սևազգեստ մայրերը կվերսկսեն ակցիաները (տեսանյութ)

«Թույլ չենք տա, որ անտեսվեն մեր իրավունքները». սևազգեստ մայրերը կվերսկսեն ակցիաները (տեսանյութ)

Սեւազգեստ մայրերը Կառավարությունից դեռ պատասխան չեն ստացել եւ նորից պատրաստվում են պայքարել: Այս մասին այսօր` նոյեմբերի 23-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Զինվորի մայր» ՀԿ նախագահ Մարգարիտա Խաչատրյանը:

«Հինգշաբթի օրը մենք ժողովրդի հետ կհանդիպենք Կառավարության դիմաց, մեր պայքարը շարունակվելու է: Մենք կանգնած ենք բանակի կողքին, բայց մենք թույլ չենք տա, որ անտեսվի սեւազգեստ մայրերի իրավունքները»,-ասաց նա:

Անդրադառնալով լրագրողի այն դիտարկմանը, որ իրենց ցույցերը քննադատվեցին սոցիալական ցանցերում եւ նույնիսկ հայհոյախառն մեկնաբանություններ էին անում, տիկին Մարգարիտան ասաց, որ ինքը չի վախենում քննադատություններից. «Ես էլ ոչինչ չունեմ տալու բանակին, տվել եմ ամենաթանկը եւ էսօր ոչնչից չեմ վախենում»:

«Զինվորի մայր» ՀԿ նախագահը նշեց, որ իրենք 6600 մահացած զինծառայողի անուն են ներկայացրել, սակայն չեն նշել որեւէ առաջնահերթություն փոխհատուցման հետ կապված:

Նշենք, որ սեւազգեստ մայրերը Մարգարիտա Խաչատրյանի գլխավորությամբ մի քանի օր ցույցեր անցկացրեցին Կառավարության շենքի մոտ` պահանջելով փոխհատուցում տրամադրել մահացած զինծառայողների ընտանիքներին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նրանց խնդիրը լսեց, նաեւ նրանց ընդունեց Կառավարությունում, սակայն մինչ օրս խնդրին որեւէ լուծում չի տրվել:

Աղբյուրը՝ News.am

Այս խորագրի վերջին նյութերը