Տիգրան Պասկևիչյան. «Նախագահի պաշտոնը զբաղեցնող որևէ մարդ չէր ցանկանա այդ աստիճան նվաստանալ»
Հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանը չի կարծում, թե կոալիցիոն նոր հուշագրի շուրջ ստեղծված աղմուկն արհեստածին է, քանի որ նախագահի պաշտոնը զբաղեցնող որևէ մարդ չէր ցանկանա այդ աստիճան նվաստանալ։
–Նույնիսկ անգամ այն բանից հետո, երբ Գագիկ Ծառուկյանը ստորագրեց Սերժ Սարգսյանի անունը պարունակող ներկոալիցիոն հուշագիրը, ես կարծում եմ, որ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող մարդը նվաստացած վիճակում է։ Եթե իրենք կոալիցիա էին, եթե իրենք քաղաքական թիմ էին, նման հարց պիտի չառաջանար։ Բայց իրականում ստեղծվեց մի այնպիսի իրավիճակ, որ, ճի՛շտ է՝ ամեն ինչ լավ չէ, ճի՛շտ է՝ ամեն ինչ այնպես չէ, ճի՛շտ է՝ դու լավ նախագահ չես, բայց մենք ստիպված ենք ստորագրել այդ կոալիցիոն հուշագիրը։
Կոալիցիոն նոր հուշագրի անհրաժեշտությունն էլ Տ. Պասկևիչյանը պայմանավորում է Մերձավոր Արևելքում տիրող և շղթայական ռեակցիայով տարածվող իրավիճակով, որը կարող էր հասնել նաև Հայաստան։

7or.am