Լրահոս

23.11.2019 18:55

Նախկինում կատարված գողությունը բացահայտվեց

Նախկինում կատարված գողությունը բացահայտվեց

2018 թվականի նոյեմբերի 1-ին Լոռու մարզի Ջրաշեն գյուղի ավտոտնակներից մեկից գողացել էին «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենա և տարբեր ապրանքներ:

Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ:

Օրերս, ոստիկանության Սպիտակի բաժնի ՔՀԲ ծառայողները դեպքի վերաբերյալ օպերատիվ տվյալներ էին ստացել։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների շնորհիվ, նոյեմբերի 22-ին պարզվել է, որ գողությունը նախնական համաձայնությամբ կատարել են նույն գյուղի 3 բնակիչ, որոնք հայտնաբերվել և ներկայացվել են քննության։

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել, որ նույն անձինք նոյեմբերի 9-ին Սարամեջ գյուղի անասնագոմից երինջ են գողացել:

Գողոնը հայտնաբերվել և առգրավվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։