Լրահոս

23.11.2019 13:25


Երևանում մի քանի բուհերի ուսանողներ կասկածվում են Մանկավարժական համալսարանի մոտ 23–ամյա ոստիկանության ծառայողին ծեծի ենթարկելու, մարմնական վնասվածքներ պատճառելու մեջ

Երևանում մի քանի բուհերի ուսանողներ կասկածվում են Մանկավարժական համալսարանի մոտ 23–ամյա ոստիկանության ծառայողին ծեծի ենթարկելու, մարմնական վնասվածքներ պատճառելու մեջ

Երեկ՝ նոյեմբերի 22-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:20-ի սահմաններում Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության կենտրոնական բաժին, որ «գանգուղեղային վնասվածք, քթոսկրի կոտրվածք և քերծված վնասվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ, 23-ամյա Դավիթ Հայրապետյանն է, ով, ըստ բժիշկների, ի վիճակի չէ կատարվածի մասին տեղեկություններ հայտնելու:

Մինչ բժիշկները անհրաժեշտ բուժօգնությունն էին ցուցաբերում վիրավորին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ( 6-րդ) գլխավոր վարչության ծառայողները օպերատիվ տվյալներ ստանալով ու իրացնելով, այնուհետև համագործակցելով ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի իրենց գործընկերների հետ, Նալբանդյան և Կորյուն փողոցների խաչմերուկից նշված միջադեպին մասնակցություն ունենալու կասկածանքով ոստիկանության Մարաշի բաժանմունք են բերման ենթարկել Երևանի բնակիչ, 22-ամյա Արթուր Բաղդասարյանին, ով սովորում է Հայաստանի տնտեսագիտական համալսարանի ֆինանսների ֆակուլտետի 4-րդ կուրսում, Երևանի բնակիչ, 21-ամյա Դավիթ Գևորգյանին, ով սովորում է Երևանի պետական բժշկական համալսարանի դեղագիտական ֆակուլտետի 3-րդ կուրսում, Արցախի Հանրապետության բնակիչ, 19-ամյա Արման Քոչարյանին, ով սովորում է Երևանի պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետի 3-րդ կուրսում, Երևանի բնակիչ, 18-ամյա Ֆելիքս Գրիգորյանին, ով սովորում է Երևանի պետական բժշկական համալսասանի ընդհանուր բժշկության ֆակուլտետի 2-րդ կուրսում, Արմավիր քաղաքի բնակիչ, 21-ամյա Խաչատուր Ավետիսյանին, ով սովորում է Երևանի պետական բժշկական համալսարանի դեղագիտական ֆակուլտետի 4-րդ կուրսում, Արմավիրի մարզի Ծիածան գյուղի բնակիչ, 19-ամյա Արտյոմ Սահակյանին, ով սովորում է Երևանի պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետի 2-րդ կուրսում, Տավուշի մարզի Չինչին գյուղի բնակիչ, 20-ամյա Տիգրան Գյուրջյանին, ով սովորում է Երևանի պետական համալսարանի արաբագիտական ֆակուլտետի 3-րդ կուրսում, Վրաստանի Հանրապետության քաղաքացի, 20-ամյա Դավիթ Քերոփյանին, ով ժամանակավորապես բնակվում է Երևան քաղաքում, սովորում է Երևանի պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետի 2-րդ կուրսում, Վրաստանի քաղաքացի, սակայն ժամանակավորապես Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում բնակվող, 19-ամյա Էդիկ Այվազյանին, ով սովորում է Երևանի պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետի 2-րդ կուրսում և Արմավիր քաղաքի բնակիչ, 20-ամյա Արմեն Ասլանյանին, ով սովորում է Երևանի պետական համալսարանի միջազգային ֆակուլտետի 1-ին կուրսում:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված անձինք հրաժարվել են ոստիկանությունում կատարվածի մասին բացատրություններ տալուց և բաց են թողնվել, իսկ տուժած Դ. Հայրապետյանը ոստիկանության ծառայող է և վիճաբանություն-ծեծկռտուքը, որը տեղի է ունեցել Ալեք Մանուկյան փողոցի 13 շենքի՝ Մանկավարժական համալսարանի մոտ, կապ չունի նրա մասնագիտական գործունեության հետ: Խնդիրը եղել է ինչ-որ աղջկա հարց:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում:

Այս խորագրի վերջին նյութերը