Լրահոս

23.11.2019 12:30

Արմավիրի մարզում 34-ամյա վարորդը Opel-ով վրաերթի է ենթարկել 11-ամյա տղայի. երեխան տեղափոխվել է հիվանդանոց

Արմավիրի մարզում 34-ամյա վարորդը Opel-ով վրաերթի է ենթարկել 11-ամյա տղայի. երեխան տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ նոյեմբերի 22-ին, վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 18:15-ի սահմաններում Արմավիր քաղաքի բնակիչ, 34-ամյա Մ. Դ.-ն իր վարած Opel մակնիշի 35 ZX 506 համարանիշի ավտոմեքենայով Արմավիր քաղաքի Հանրապետության և Սայաթ–Նովա փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել Արմավիր քաղաքի բնակիչ, 11-ամյա Մ. Հ.-ին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկված երեխային տեղափոխել է «Արմավիր» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնություն ստանալուց հետո երեխային տեղափոխել են Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։