Կառավարությունը չի կարողանում ծախսել իր փողերը, բայց մի բան էլ վարկ է վերցնում. «168 ժամ»
«Զարմանալի կառավարություն ունենք, չի կարողանում ծախսել իր փողերը, բայց գնում դրսից պարտք է վերցնում: Բյուջեի գանձապետական հաշվին 500-600 մլն դոլար կա, իսկ կառավարությունն ակտիվորեն նոր վարկեր է ներգրավում: Միայն վերջին երկու-երեք շաբաթվա ընթացքում շուրջ 205 մլն դոլարի վարկային համաձայնագրեր են վավերացվել: Այն դեպքում, երբ բյուջեն փողի խնդիր չունի: Խնդիրը ծախսերը ժամանակին կատարել չկարողանալու մեջ է:
«2019 թվականի ինն ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 1,148.1 մլրդ դրամ, իսկ ծախսերը՝ 1,053 մլրդ դրամ, որոնք ՀՀ կառավարության իննամսյա ծրագրի կատարումն ապահովել են, համապատասխանաբար, 100.2 %-ով և 82,5 %-ով»: Սա հատված է Ֆինանսների նախարարության ներկայացրած պետական բյուջեի կատարման հաշվետվությունից:
Այդ հաշվետվությունը վկայում է, որ բյուջեի ծախսերը տարեսկզբի 9 ամիսներին թերակատարվել են 17,5%-ով: Պլանավորված է եղել իրականացնել ավելի քան 1,276 մլրդ դրամի ծախս, կատարվել է 1,053 միլիարդը:
Չկատարված ծախսերը կազմել են 225 մլրդ դրամ: Այն համարժեք է շուրջ 468 մլն դոլարի: Նույն ժամանակահատվածում բյուջեի եկամուտները գերակատարվել են 2,3 մլրդ դրամով: Նախատեսված է եղել ապահովել 1,145,8 մլրդ դրամի եկամուտ, ապահովվել է 1,148,1 միլիարդը:
Որ բյուջեի եկամուտները գերակատարվել են, անշուշտ, լավ է: Ճիշտ է, գերակատարումը մեծ չէ, ինչպես հաճախ փորձ է արվում ներկայացնել. բայց կա:
Սակայն նույնը դժվար է ասել ծախսերի թերակատարման մասով: Հատկապես, երբ խոսքը նման լուրջ գումարների մասին է: 225 մլրդ դրամի նախատեսված ծախսը, որը չի կատարվել, մեծ ռեսուրս է Հայաստանի տնտեսության համար: Ու որևէ նշանակություն չունի, թե ինչի հետևանքով չեն կատարվել այդ ծախսերը: Առավել ևս. որ դա կապված չէ ֆինանսական միջոցների չլինելու հետ: Մեկ անգամ չէ վարչապետը հայտարարել, որ կառավարությունը փողի խնդիր չունի:
Սովորաբար հակառակն է լինում, բյուջեի ծախսերը թերակատարվում են, երբ փող չկա: Այս դեպքում փողը կա, նախատեսված ծրագրերը կան, բայց դրանք չեն կատարվել: Արդյունքում տուժել է հասարակությունն ու տնտեսությունը: Ու հիմա ինչ արդարացումներ էլ բերվեն, միևնույն է, դրանից բան չի փոխվում:
Պարտավորությունների թերակատարման հետևանքով կառավարությունը լուրջ վնաս է տվել տնտեսությանը: Ոչինչ, որ այդ գումարները որպես ավանդ դնելով՝ եկամուտ է ստացել. 9 ամսում պետական բյուջեի ազատ միջոցների հաշվին կառավարությունը ստացել է շուրջ 8,7 մլրդ դրամի տոկոսավճար: Այն ավելի քան 58 %-ով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը:
Նախատեսված ծրագրերը կատարելու փոխարեն բյուջեի միջոցները դեպոզիտ դնելը փող աշխատելու, թերևս, ամենահեշտ տարբերակն է: Սակայն նման բան կարող են իրենց վերապահել, ասենք կենսաթոշակային ֆոնդերը: Կառավարությունն իրեն նման շռայլություն թույլ տալու իրավունք չունի:
Ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը տարեսկզբի 9 ամիսներին թերակատարվել են շուրջ 61%-ով: Խոսքը հիմնականում կապիտալ ծախսերի մասին է, որոնք պայմաններ են ստեղծում տնտեսության կայուն ու երկարատև աճի համար:
Ինն ամսում ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը կազմել են 72 մլրդ դրամ՝ նախատեսված գրեթե 184 միլիարդի դիմաց: Միայն այդ մասով չի կատարվել 112 մլրդ դրամի ծախս: Ու կարևոր չէ, որ կատարված ծախսերը 10 միլիարդով գերազանցել են նախորդ տարվա ցուցանիշը: Հատկապես, եթե հաշվի առնենք, որ նախորդ տարի կապիտալ ծախսերի առումով իրավիճակը շատ ավելի տխուր էր:
Իշխանափոխությունից հետո կառավարությունն ամեն ինչում կոռուպցիոն հետքեր էր փնտրում, ինչի հետևանքով դադարեցրել էր բազմաթիվ ծրագրերի իրականացումը»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: