Լրահոս

18.02.2011 13:00


Գյուղնախարարին թվում է, որ...

Գյուղնախարարին թվում է, որ...

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն, անդրադառնալով ձվի շուկայի իրավիճակին, նշել է, որ ասօրվա դրությամբ պահեստավորված է 10 մլն ձու։ Մինչև Սուրբ Զատկի տոնը պահեստավորված ձվերի քանակը կկազմի 20 մլն։ Ըստ նախարարի՝ ներկայումս հանրապետությունում հավկիթի արտադրությամբ զբաղվում է 6 խոշոր և 10 մանր ընկերություն։ «Օրական երկրում արտադրվում է 800 հազար ձու, որի 80 տոկոսը իրացվում է տեղական շուկայում, մնացածը՝ պահեստավորվում։ Ինձ թվում է՝ հավկիթի թանկացում չի լինի։ Վերջին շրջանում էժանացում է նկատվում։ Այդ աժիոտաժը մենք ենք արհեստականորեն ստեղծում»,–ասել գյուղնախարարը։

Այս խորագրի վերջին նյութերը