Քաղաքական

22.11.2019 16:48

Ժամանակի փորձությունով անցած Հայաստանի հետ հարաբերությունները ռազմավարական և դաշնակցային են. ՌԴ ԱԳ նախարար

Ժամանակի փորձությունով անցած Հայաստանի հետ հարաբերությունները ռազմավարական և դաշնակցային են. ՌԴ ԱԳ նախարար

Հայ-ռուսական հարաբերությունները, որոնք անցել են ժամանակի փորձությունով, ռազմավարական եւ դաշնակցային բնույթ ունեն: Այս մասին Երեւանում ընթացող «Պրիմակովյան ընթերցումներ» միջազգային համաժողովի մասնակիցներին հղած իր ուղերձում նշել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Ուղերձում, որն ընթերցել է ՌԳԱ ակադեմիկոս Ալեքսանդր Դինկինը, մասնավորապես, նշված է. ««Պրիմակովյան ընթերցումներ» միջազգային համաժողովը իրեն երաշխավորել է որպես հեղինակավոր բանավիճային հարթակ գլոբալ քաղաքականության եւ միջազգային հարաբերությունների խնդիրների վերաբերյալ կարծիքների փոխանակման համար: Ողջունում եմ մասնակիցների աշխարհագրությունն ընդլայնելու եւ հանդիպումը Երեւանում անցկացնելու նախաձեռնությունը: Մենք դրա մեջ տեսնում ենք 2 երկրների միջեւ վստահության մակարդակի բարձր մակարդակ: Խորհրդանշական է, որ այս միջոցառումը Հայաստանում անցկացվում է Եվգենի Պրիմակովի 90-ամյակին, որը մեծ նշանակություն էր տալիս ԱՊՀ երկրների հետ փոխգործակցությանը եւ զգալի ջանքեր է ներդրել Հարավային Կովկասում անվտանգության ապահովման համար»:

Նշենք, որ նոյեմբերի 22-23-ը Երեւանում ընթանում է «Հայաստանը գլոբալ համատեքստում» թեմայով «Պրիմակովյան ընթերցումներ» միջազգային համնաժողովը՝ նվիրված ռուս պետական գործիչ, գիտնական Եվգենի Պրիմակովի 90-ամյակին:

Աղբյուրը՝ News.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։